Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նոր կասյաններ ենք աճեցնում

Նոր կասյաններ ենք աճեցնում
06.10.2023 | 14:24

Կար ժամանակ` զարմանում էինք, թե այդ ինչ հայի տեսակ պետք է լիներ, որ թուրք մսավաճառի ձեռքով կացնահարել տար Երևանի բանտում գտնվող Սարդարապատը հաղթած հրամանատարությանը։

Հիմա էդ տեսակին տեսնում եք, իրենք մեր մեջ են ու մեզ հետ նույն օդն են շնչում։ Նոր կասյաններ ենք աճեցնում։

Թյուր կարծիք կա, թե բոլշևիզմը կոմունիզմի ինտերպրետացիան է։ Բոլշևիզմը, առաջին հերթին, ծայրահեղականության տեսակ է, որտեղ մարդկային ու ազգային արժեքները ստոորադասված են գաղափարական դոգմաներին։

Ճանաչեք ժամանակակից բոլշևիկներին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ